Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ «Իհարկե քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի գոտում առկա իրավիճակը: Կրկին ցավակցում ենք բռնությունների հետևանքով զոհվածների հարազատներին: Այդ ողբերգական իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այդ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»: ՌԴ արտգործնախարարը նաև հավելեց՝ «Այս փուլում համարում ենք, որ բացարաձակորեն առաջնահերթ է կրակի դադարեցման մասին 1994, 1995 թվականների համաձայնագրերի ամբողջակական, անշեղ կատարումը, այդ համաձայնագրերը անժամկետ են, և այդ փաստաթղթղերը պետք է ամբողջությամբ հարգեն բոլոր կողմերը: Ռուսաստանը, որպես պետություն և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների անդամ, ամեն ինչ կանի, որպեսզի կողմերին ցուցաբերի ամեն տեսակի աջակցություն: Կրկին ընդգծեմ՝ այս փուլում բացի անժամկետ զինդադարի բոլոր պայմանների ամբողջական կատարումից, կարևոր ենք համարում՝ ուշադրություն դարձնել վստահության ամրապնդման, անվտանգության ապահովման և միջադեպերի հետաքննման միջոցների գործնական իրականցման վրա: Այս ամենը ռուսաստանյան միջնորդությամբ համաձայնեցվել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից 2011-ին, և դրանց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել էր ԵԱՀԿ-ն: Կարծում եմ՝ այդ որոշումների իրականացման հետագա դանդաղումը ճիշտ չէր լինի»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը: